Հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 00.30-ին, Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1973 թ. ծնված Բլիադձե Ջ.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ նա թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության Աթենքի Ինտերպոլի կողմից:
Խափանման միջոցը կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս