Իշխան Զաքարյանը մասնկացել է վերահսկիչ մարմինների 5-րդ համատեղ գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի դեկտեմբերի 7-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել են եվրոպական և արաբական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների 5-րդ համատեղ գագաթնաժողովի աշխատանքները, որոնց մասնակցում է նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Գագաթնաժողովի մեկնարկին բոլոր մասնակիցներին ողջունել է Քաթարի վարչապետ Ն.Գ. Շեյխ Աբդուլ բին Նասսեր Ալ Թըիանին, Քաթարի բարձրագույն վերահսկիչ բյուրոյի նախագահ Ն. Գ. Շեյխ Բանդար Մոհամեդ Ալ Թըհանին, ինչպես նաև ԵՎՐՈՍԱԻ և ԱՐԱԲՈՍԱԻ կազմակերպությունների ղեկավարները:
Այս օրերին բոլոր վերահսկիչ մարմինների հիմնական ուշադրությունը հակաճգնաժամային ծրագրերի վերահսկողության հիմնահարցերն են: Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվելու են և կավարտվեն դեկտեմբերի 10-ին:




Լրահոս