Գյումրու ոստիկանությունը անցած գիշեր բերման է ենթարկել եւս երկու քաղաքացու: Բերման ենթարկվածները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդիներն են՝ Կոլյա եւ Հովհաննես Ղուկասյանները: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցում է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Շիրակի մարզի ոստիկանապետն ասաց նաեւ, որ նշված քաղաքացիները որեւէ կապ չունեն Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների հետ, այլ բերման են ենթարկվել թմրանյութ պահելու կամ օգտագործելու կասկածանքով:
Բերման են ենթարկել Վ. Ղուկասյանի եղբոր որդիներին՝ թմրանյութ պահելու կասկածանքով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ