Հայ եկեղեցին ապրիլի 28-ին կնշի Սուրբ խաչի երեւման տոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարի ապրիլի 28-ին Հայ եկեղեցին նշում է Սուրբ խաչի երեւման տոնը:
Այս տոնը Երուսաղեմում Սբ. Խաչի նշանի երեւման հիշատակն է: 351 թվականին, ցերեկվա ընթացքում Գողգոթայից մինչեւ Ձիթենյայց լեռը երկնքում երեւում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երեւույթը համարելով իբրեւ ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն եւ ամեն տարի ընթերցվում է Սբ. Խաչի երեւման տոնին:
Հայ առաքելական եկեղեցին Սբ. Խաչի տոնը տոնում է Զատիկից 28 օր հետո: Սբ. Հարության տոնի շարժականության պատճառով Սբ. Խաչի երեւման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 23-ը:




Լրահոս