Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության համատեղ դեսպան Քեթրին Լիչի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին նաև Լոնդոնի Թեքեյան Մշակութային կենտրոնի նախագահ Վարդան Ուզունյանը և Երևանի Թեքեյան Մշակութային կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Հանդիպման ընթացքում դեսպան Քեթրին Լիչը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի պարտականություններն իրականացնում է իր ամուսինը և որ իրենց այսօրվա այցը հիմնականում պայմանավորված է Գյումրու թիվ 20 դպրոցում առկա ջեռուցման համակարգի անցակցման խնդիրներով: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին դեսպանին տեղեկացրեց, որ անցած տարիների ընթացքում ինքն անձամբ լուրջ օժանդակություն է ցուցաբերել Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին և հնարավորության դեպքում պատրաստակամություն հայտնեց շարունակել այն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կրթա-մշակույթային ոլորտում երկկողմ հեմագործակցության այլ հարցեր ևս:
Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եվ լիազոր դեսպանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ