«Ազգովի խնդրելու» գործընթաց է սպասվում. Սերժ Սարգսյանի հետագա ծրագրերը հայտնի են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. այն է` ինքը դառնալու է ՀՀ վարչապետ: Բայց մինչ այդ Սարգսյանն ասել էր, թե սահմանադրական հանրաքվեից հետո իրենք ակտիվորեն պետք է պատրաստվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը պնդել է, որ պետք է ամեն կերպ ԱԺ-ում մեծամասնություն ստանան:

Իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ըստ ՀՀԿ առաջնորդի ծրագրի՝ ինքը կհայտարարի հանգստի մեկնելու մասին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում ՀՀԿ-ականները կնախաձեռնեն Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացը, որպեսզի նա ակտիվ քաղաքականությունից չհեռանա եւ ստանձնի վարչապետի պաշտոնը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանն իր ապագա ծրագրերը ներկայացնելիս չի ասել, թե ում է վստահելու ապագա ԱԺ նախագահի պաշտոնը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս