«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը դեռեւս երկու շաբաթ առաջ գրել էր, որ իշխանություններն իրենց ընտրակեղծարարներին հրահանգել են ապահովել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական արդյունքներով մեր վերը բերված լուրը փաստացի հաստատվեց, բնականաբար, ոչ մեծ տատանումներով: Մասնավորապես, պաշտոնական նախնական արդյունքներով այո-ի օգտին «քվեարկողների» թիվը կազմել է 825 հազար 622, իսկ ոչ-ի օգտին գրվել է 421 հազար 593 քվե: 2013-ին Սերժ Սարգսյանի օգտին գրվել էր 861 հազար քվեից մի փոքր ավել: Երեւանում այո-ի արդյունքները՝ 207 հազար 507, փաստացի նույնությամբ կրկնում են 2013-ին Սերժ Սարգսյանի օգտին գրված թվերը՝ 208 հազար 349:
Իշխանությունների ձախողումների աշխարհագրությունը եւս գրեթե նույն է: Մասնավորապես, ինչպես 2013-ին, իշխանություններն այս անգամ եւս Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում, կատարյալ ձախողվեցին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: