Ապրիլի 25-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 62-ամյա մի կին և հայտնել, որ անհայտ անձը ժամը 09.30-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 6 շենքի բակում բացահայտ հափշտակել է իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, սոցիալական քարտը, գումար, բանալիներ, անձրևանոց և այլ պարագաներ:Նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մասիս Ն.-ին:
Պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է նա: Հափշտակվածն առգրավված է: Մասիս Ն.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: