ՌԴ-ՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ. 38 ԶՈՀ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մերձմոսկովյան Ռամենսկի գյուղում հոգեբուժարանի հրդեհի առիթով: Հրդեհի հետևանքով ողջ-ողջ այրվել է 38 հիվանդ-  գրում է Лента-ն: Հիվանդները փրկվելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ բոլոր պատուհանների վրա վանդակաճաղեր են եղել: Բացի այդ, հիվանդները եղել են տրանկվիլիզատորների ազդեցության տակ: Հրդեհի պահին հիվանդանոցում եղել է 41 մարդ, որոնցից փրկվել է միայն երեքը՝ բուժքույրը և երկու հիվանդ:




Լրահոս