Ինչո՞ւ «Վեդի Ալկո»-ի սեփականատերը փակեց դռները հուսահատված գյուղացու առաջ. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Շատ գրվեց այն մասին, որ այս տարի խաղողի բերքի մթերումը բազմաթիվ խնդիրներով ուղեկցվեց։ Չնայած կառավարությունը խոստացավ, որ խաղողն այգում չի մնա, բայց գյուղացին մնաց միայնակ իր բերքի հետ։ Ավելին, շատերն անգամ սիրտ չունեին տանջանքով ու մեծ վարկերով աճեցրած խաղողը հավաքելու։ Որոշ գործարարներ փորձեցին օգնել գյուղացուն, բերքը մթերել, սակայն հայ մշակի առատ բերքը մինչև վերջ չմթերվեց։

Մեր տեղեկություններով՝ այդ օրերին «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը որոշել էր փակել գործարանի դռները գյուղացու առաջ և գնալ արտերկրում հանգիստը վայելելու։ Այս պատրվակով նա խուսափել է կառավարության «ճնշումներից», որպեսզի բերքի մի հատվածն էլ ինքն ընդունի։ Փաստն ինքնին խոսում է այն մասին, որ տարիներ շարունակ բիզնես դաշտում աշխատող որոշ գործարարներ առաջնորդվում են միայն սեփական շահերով ու քմահաճույքով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս