Այո՜, Գագո՜. Սահմանադրական փոփոխությունների «մոլի հակառակորդ» Գագիկ Ծառուկյանի հարազատ գյուղում «այո»-ն հաղթել է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում ակնառու հաղթանակ է տարել «այո»-ն: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, այստեղ արձանագրվել է 1680 «այո» եւ 669 «ոչ»:

Կոտայքի մարզի Առինջ համայնքն ունի 3 տեղամաս: Դրանցից 28/26 տեղամասում, որը տեղակայված է Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցում, «այո»-ի օգտին արձանագրված է 747 ձայն, իսկ «ոչ»-ի օգտին՝ 228 ձայն: Մյուս տեղամասում՝ 28/28-ում, որը տեղակայված է Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում, «այո»-ի օգտին արձանագրվել է 762, իսկ «ոչ»-ի օգտին՝ 257 ձայն: Իսկ ահա երրորդ տեղամասում՝ 28/27-ում, որը տեղակայված է Առինջի մշակույթի տանը եւ որեւէ մեկի անունը չի կրում, «ոչ»-ը, իհարկե չնչին տարբերությամբ, բայց հաղթել է: Այստեղ «այո»-ի օգտին արձանագրվել է 170 ձայն, իսկ «ոչ»-ի օգտին 184 ձայն:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեցինք, Առինջում «այո»-ն հաղթել է: Այսպիսով, ԲՀԿ նախկին առաջնորդը, որ դեռ ամիսներ առաջ սահմանադրական փոփոխությունների մոլի հակառակորդ էր, ապահովել է Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի մեծ հաղթանակը իր հայրենի գյուղում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս