ՊԲ առաջապահ զորամասերը իրենց պատժիչ գործողություններով ճնշում են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:
Դեկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 /137 արկ/, 82 /209 արկ/, 120 /52 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /93 արկ/, ՌՊԳ-7 /11 արկ/ տիպի նռնականետերից, ինչպես նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից /42 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ իրենց պատժիչ գործողություններով ճնշելով հակառակորդի նախահարձակ ակտիվությունը:




Լրահոս