
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Երվանդ Քոչար փողոցում գտնվող հանրախանութի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արսեն Թ.-ն, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Արսեն Թ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: