
Մոսկվայի կենտրոնում Պոկրովկա փողոցի ավտոբուսի կանգառում մետրոյի կայարանից ոչ հեռու գիշերը պայթյուն է որոտացել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Վերջին տվյալների համաձայն՝ տուժել է 4 մարդ, որոնցից 3-ը հոսպիտալացվել է: Նշվում է, որ տուժածների թիվը կարող է աճել: Այս մասին հայտնել են առողջապահության մոսկովյան դեպարտամենտի ծառայությունում:
Դեպարտամենտում հստակեցրել են, որ վնասվածքները ծանր չեն, իսկ տուժածներից մեկը հրաժարավել է հոսպիտալացումից:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Պոկրովկա փողոցում 19 շենքի մոտ պայթյունի հզորությունը կազմել է 50 գրամ տրոտիլ:
Դեպքի վայրում աշխատում է ԱԻՆ ծառայությունը, Պոկրովկա փողոցը փակ է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան