Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանի եղբորորդիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Գյումրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, ապրիլի 25-ին՝ ժամը 23.20-ին, Գյումրիի Մայակովսկի փողոցի թիվ 27 տան մոտից՝ “Աուդի” մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել հինգ քաղաքացու, որոնց երկուսը Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդիներն են։ 
Ըստ Ոստիկանության կայքի՝ բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Էդուարդ Փ.–ն և նրա ուղևորներ՝ 1982 թ. ծնված Արթուր Ա.-ն, 1982 թ. ծնված, նախկինում դատապարտված Կոլյա Ղ.-ն, 1992 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն և 1982 թ. ծնված Արտյոմ Գ.-ն:
Ավտոմեքենայի զննությամբ՝ առջևի նստելատեղերի մեջտեղում, հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասե սնամեջ հարմարանք և փայլաթիթեղով փաթեթավորված 0.7 գ կանեփանման չորացված զանգված: Էդուարդ Փ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, պատրաստել է անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս