Թուրքիան հրաժարվում է դուրս բերել իր զորքերը Իրաքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Իրաքից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով թուրքական կառավարության անանուն ներկայացուցչի՝ Ստամբուլում լրագողների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը:

«Ակնկալվում է, որ թուրքական զորքերը կմնան Իրաքում»,-մեջբերում են ԶԼՄ-ները պաշտոնյայի խոսքը:

Իր հերթին, Անկարայում ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Նուման Կուրտուլմուշը հայտարարել է Իրաքի տարածքային ամբողջականության հանդեպ Թուրքիայի հարգանքի մասին: Նա հարևան երկրում ռազմական ներկայությունը բացատրել է նրանով, որ նման միջոցներն «ուղղված են իսլամիստների դեմ, ինչը համընկնում է նաև Իրաքի շահերի հետ»:

Դեկտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ թուրքական զինված ուժերը ներխուժել են իրաքյան տարածք առանց թույլտվության: Իրաքի ԱԳՆ-ն այն որպես երկրի սուվերենության խախտում է անվանել: Ավելի ուշ Իրաքը սպառնացել է պատասխանել երկրի տարածք Թուրքիայի ռազմական ներխուժմանը, իսկ երկրի նախագահը կոչ է արել Թուրքիային չսրել լարվածությունը տարածաշրջանում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս