Հայտնի է դարձել Մոսկվայի կենտրոնում պայթյունի հնարավոր պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական տվյալների համաձայն՝ Մոսկվայի կենտրոնում ավտոբուսի կանգառում գիշերը հնչած պայթյունի հնարավոր պատճառ է դարձել ինքնաշեն պայթուցիկ սարքը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Այս մասին ասվում է Մոսկվայում ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարության մեջ:

«Արդյունքում կոտրված ապակու բեկորներից մակերեսային վնասվածքներ է ստացել 3 մարդ: Ներկա պահին դեպքի վայրում է աշխատում քաղաքի ոստիկանության օպերատիվ քննչական խումբը: Դեպքի փաստով քրեական գործ է հարցուվել»,-նշել է ՆԳՆ մամուլի ծառայոթյան ղեկավարը:

Վերջին տվյալների համաձայն՝ 5 մարդ է տուժել: Ավելի վաղ հաղորդվում է 4 տուժածի մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս