“Արմավիա”-ի գրասենյակից հաստատեցին, որ ընկերության հետ ներկա փուլում բանակցություներ են ընթանում քաղավիացիայի շուկայում “Արմավիա”-ի մնալու ուղղությամբ:
Ինչպես “Փաստինֆո”-ի հետ զրույցում նշեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, բանակցային հարցերի թվում է նաև բաժնետոմսերի մի մասը երկրորդ ընկերության վաճառելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհրդի լիագումար նիստում “Արմավիա”-ն ներկայացվել էր ավիաընկերության առողջացման ծրագիր, որում, շարադրել էր այս հարցի շուրջ իր դիրքորոշումները:
Հանրային խորհուրդը “Արմավիա”-ի առաջարկն իր որոշման հետ ներկայացնելու է կառավարություն:
Հայաստանի քաղավիացիայի հեռանկարների մասին Հանրային խորհրդի որոշման մեջ մասնավորապես ասված է.
. Առաջարկել ՀՀ կառավարությանը քայլեր մշակել տեղական ավիափոխադրողներ պարտադիր ունենալու ուղղությամբ (սեփականության ձևը, պետության մասնաբաժնի առկայությունը, կառավարման տեսակը, դրսի օպերատորի առկայությունը ենթակա են լրացուցիչ քննարկման),
. Դիմել ՀՀ կառավարությանը նպաստել տեղական ավիափոխադրողների և օդանավակայանի միջև ծագող բոլոր վիճելի հարցերը լուծել փոխհամաձայնությամբ` ձգտելով ապահովել այնպիսի ողջամիտ պայմաններ, որոնք թույլ կտան տեղական ավիափոխադրողին լինել ավելի մրցունակ` բացառելով օդանավակայանի մենաշնորհային դիրքը ծառայությունների մատուցման ոլորտում,
. Դիմել ՀՀ կառավարությանը ստեղծել պայմաններ “Արմավիա” ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման և հետագայում օգտագործելու ուղղությամբ,
. Առաջարկել ՀՀ կառավարությանը ավիափոխադրողների միջև գործող պայմանագրերում, որպես պարիտետային ելակետ, ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից”: