Անաստասիա Վոլոչկովան Ուրալում ելույթներից մեկի ժամանակ ուշագնաց է եղել:
Նա միջադեպը բացատրել է գերհոգնածությամբ: “Համերգի սկզբում հենց բեմի վրա վատ զգացի… Պառկեցի հատակին… Դիմացա եւ ամբողջը պարեցի… Բայց շատ էի վախեցել: Հանդիսատեսը՝ նույնպես: Հավանաբար, սա գերհոգնածություն է… Պարելը, իհարկե, հսկայական ծանրաբեռնվածություն եւ ջանք է”,- Twitter-ում գրել է Վոլոչկովան: