Ռուսաստանը «Էրեբունի» ավիաբազան համալրում է մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական զինված ուժերը Հայաստանում «Էրեբունի» ավիաբազան համալրում են մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

«Մինչև ընթացիկ տարվա ավարտը կմատակարարվի ուղղաթիռների ևս մեկ խումբ: Ուղղաթիռները տեղակայված են հարմարեցված ավտոկայանատեղիում, ռուսական ավիացիոն միավորման «Միգ-29» կործանիչների մոտ: Ավիացիոն միջոցները կտրամադրվեն այս ամսվա ընթացքում, որից հետո օդաչուները կսկսեն նախատեսված թռիչքները»,-ասվում է զինծառայողների հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ՝ Հայաստանին կփոխանցվեն նաև «Մի-24Պ» և «Մի-8MT» հարվածային 7 ուղղաթիռներ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս