Ռուսական սուզանավը թևավոր հրթիռներով մոտենում է Սիրիայի ափերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը գտնվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում և մոտենում է Սիրիայի ափերին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

«Սուզանավի զինանոցում են գտնվում «Կալիբր-ՊԼ» հրթիռներ, նմանատիպ հրթիռներ են կիրառվել նաև Կասպյան նավատորմի նավերի կողմից՝ «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարվածների նպատակով:

Նշվում է, որ սուզանավի գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս