Էդուարդ Շարմազանովը մեկնել է Բուենոս Այրես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 8-13-ն աշխատանքային այցով մեկնել է Բուենոս Այրես՝ մասնակցելու Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությանը:

Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հանդիպում կունենա Արգենտինայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 10-ին:




Լրահոս