Հայաստանում մայիսի 16-ը կսահմանվի Ուսանողների և երիտասարդների օր: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 100, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: