«Իսլամական պետության» զինյալները ևս 5 ռուսի են գլխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ևս 5 ռուսի են գլխատել, փոխանցում է LifeNews-ը:

Այս մասին հայտնել են Հյուսիսային Կովկասի ուժային կառույցների աղբյուրները:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ռուսներին սպանել են այն պատճառով, որ ծայրահեղական կազմակերպության անվտանգության ծառայությունը նրանց կասկածել է լրտեսության մեջ:

Ներկա պահին մահապատժի ենթարկվածների ինքնությունը պարզվում է:

Դեկտեմբերի 3-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Իսլամական պետության» ռուս զինյալը մահապատժի է ենթարկել ռուս լրտեսին՝ որպես նախազգուշացում Ռուսաստանի համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս