ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի նստավայրում հյուրասիրությունների համար գնումներն իրականացվում են Երեւանի ամենաթանկ սուպերմարկետներից մեկից` «ՍԱՍ»-ից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա ընթացքում ՀՀ նախագահի նստավայրը «ՍԱՍ»-ից իրականացրել է մոտ 129 հազար դրամի գնում: Իհարկե, թիվն առանձնապես մեծ չէ, այստեղ կարեւորը երեւույթն է: Փաստորեն, նախագահականում հաճելին համատեղում են օգտակարի հետ. ե՛ւ սնվում են, ե՛ւ «ձեռքի հետ» լավություն անում Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանի ընկերոջը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին: Հենց նրան է պատկանում «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը: Թեեւ մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ բոլոր սուպերմարկետները Հայաստանում պատկանում են Սերժ Սարգսյանի մտերիմներին, ու որտեղից էլ նախագահականը գնումներ կատարի, միեւնույն է, այդպես օգնելու է որեւէ մեկին: Տվյալ դեպքում, փաստորեն, ՍԱՍ-ի Արտակի բախտն է բերել:




Լրահոս