Armenian text to speach

ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պարզվում է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մոտ հինգ ամիս է՝ չի կարող հայտնաբերել, թե ով կամ ովքեր են ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցը ձայնագրել եւ տարածել: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից տեղեկացրին. «Հարուցված քրեական գործի շրջանակներում «Google Inc.» եւ «YouTube, LLC» կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ ստանալու ուղղությամբ քննչական գործողություններ կատարելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն է ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին: Միջնորդության կատարման արդյունքները դեռեւս չեն ստացվել, իսկ մինչ այս պահը կատարված քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին»: «Ժողովուրդ»-ին ուղարկված ՀՔԾ գրության մեջ նշված է նաեւ, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են: Այսքանից հետո միայն կարելի է ապշել, որ ՀՔԾ-ն այսօրվա տեխնիկական հնարավորությունների պայմաններում հինգ ամիս է՝ չի կարող գտնել հանցագործություն կատարած անձին:




Լրահոս