
«Պետք է տղամարդկություն ունենանք արտագաղթը վերացնելու առումով»:
Անհասկանալի է, թե ինչ կապ ունի այստեղ տղամարդկությունը: Նախ՝ Սամվել Ֆարմանյանը պետք է իմանա, որ տղամարդկությունը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի մենաշնորհն է, որի օրոք ինքը ոչ պակաս իշխանամետ էր: Հիմա, Ս. Ֆարմանյանի տրամաբանությամբ, եթե առ այսօր արտագաղթը չեն կարողացել վերացնել, ուրեմն իշխանությունները տղամարդկություն չունե՞ն: Սա մի փոքր հակասում է Քոչարյանի թեզին: Հիշեցնենք, որ Ս. Ֆարմանյանը նախկինում ՕԵԿ անդամ էր, հետո գնաց ՄԻԱԿ, հիմա էլ ՀՀԿ ցուցակով պատգամավոր է ու խոսում է տղամարդկությունից: Է՜հ, ականջդ կանչի, Ռոբե՛րտ Սեդրակիչ: Տե՛ս՝ մարդիկ ուր հասան: