«Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չէ: Լավ ֆոն է հանրապետականների մենիշխանության համար… Բազմաբնակարան շենքերից անհապաղ պիտի դուրս բերել բոլոր զվարճանքի օբյեկտները, որոնք խանգարում են»:
Երբ Աղվան Վարդանյանը ՀՀԿ քվոտայով նախարար էր եւ Սերժ Սարգսյանի օգնությամբ իր համար հարցեր էր լուծում, այդ ժամանակ ՀՀԿ-ականների մեջ նրա համար չկար եւ չէր կարող լինել վատ քաղաքապետ, բոլորն էլ լավն էին: Հիմա արդեն դարձավ «ընդդիմադիր» ու բողոքում է ՀՀԿ-ի մենիշխանությունից: Ախր այդ նույն ՀՀԿ-ի մենիշխանությունից իրենք էլ կոալիցիայում եղած ժամանակ քիչ չօգտվեցին: Ինչ վերաբերում է զվարճանքի օբյեկտներին, այստեղ Ա. Վարդանյանը չպետք է մոռանա ՀՅԴ-ին պատկանող «Մեղեդի» սրճարանի եւ «Վալեմ» բաղնիքների մասին, որոնք նույնպես գտնվում են բազմաբնակարան շենքերի հարեւանությամբ: