Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը գոհ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքից և իր կատարած աշխատանքից: Armlur.am-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ Ավան վարչական շրջանի միայն մի ընտրատեղամասում է ոչ-ը հաղթել, իսկ մյուսներում` զգալի առավելությամբ այո-ն:
«Գնահատականը ժողովուրդը տվել է, 15 հազար հոգի այո-ի օգտին քվեարկել է: Գնահատականը շատ լավն է` ըստ ինձ: Ինձ ոչ մեկ չի ասել շնորհակալություն, որ դու լավ ես աշխատել, կամ վատ ես աշխատել: Ես արել եմ այն, ինչ արել եմ, այսինքն` քարոզել եմ», – ընդգծեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: