ՆՈՐԻՑ ԵՆ ԹԵՐԱԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ ապրիլի 17-ին կայացած մարզխորհրդի նիստի օրակարգի առանցքային հարցը եղել է մարզի համայնքների 2013թ. առաջին եռամսյակի կատարողականը: Այդ մասին զեկույցով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը: Նա տեղեկացրել է, որ 2013թ. ապրիլի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների փաստացի մուտքը կազմել է 556,8 միլիոն դրամ, որը առաջին եռամսյակի համար նախատեսված եկամուտների 98,5 տոկոսն է: Վիճակը վատթար է սեփական եկամուտների հավաքագրման առումով: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մարզի 62 համայնքները որպես սեփական եկամուտներ հավաքագրել են ընդամենը 126,1 միլիոն դրամ, ինչը նախատեսվածի 90,2 տոկոսն է: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է միջոցառումներ ձեռնարկել կարճ ժամանակում հավաքագրման գործում առկա բացը լրացնելու համար: Ա. Ղուլարյանը՝ որպես մարզպետ, պաշտոնավարման 14 տարիներին սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարելավելու վերաբերյալ բազում առաջարկներ է ներկայացրել մարզի համայնքապետերին, սակայն այդ առաջարկությունները սովորաբար արդյունք չեն տալիս: Համայնքների ղեկավարներն իրենք պետք է գիտակցեն, որ հավաքագրված գումարները ֆինանսական հիմք են ստեղծում իրենց համայնքներում առկա բազմաթիվ հիմնախնդիրների գոնե մի մասը լուծելու համար:




Լրահոս