78 ընտրատեղամասում վերահաշվարկ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները, որոնք կամփոփվեն օրվա ավարտին: «Արմենպրես»­ին այս մասին հայտնեց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Դեկտեմբերի 7-ին ժամը 12:00­-ից մինչև 18:00­-ն ընկած ժամկետում, սահմանված կարգի համաձայն, հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են 78 տեղամասերում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ: Իսկ հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ դիմումներ են ստացել 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Հարությունյանի խոսքով` վերահաշվարկի դիմումների գերակշիռ մասը ներկայացվել են Երևանի տեղամասերից և երկուսը մարզերից` 14-­րդ և 20-­րդ ընտրատեղամասերից: «Այսօր սկսվել են վերահաշվարկի աշխատանքները, որոնք օրվա ավարտին կամփոփեն»,­ ասաց ԿԸՀ մամլո խոսնակը: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ստացվել են 4/20, 5/1, 8/25 տեղամասերից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, ընտրատարածքային հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքները սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը, առավոտյան ժամը 9:00-­ից և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-­րդ օրը ժամը 14:00­-ին:




Լրահոս