ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՎԱՆԱԲԱՐ
Ըստ NEWS.am STYLE-ի՝ երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2013» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող 18-ամյա Մերի Մնջոյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Մերիի հետ՝ լուրը պարզելու համար, սակայն մեր բոլոր փորձերն ապարդյուն էին, անգամ Մերիի ֆեյսբուքյան էջին մեր կողմից գրված նամակն անպատասխան մնաց:
Հիշեցնենք, որ Մերիից բացի, «Նոր ալիք-2013» մրցույցում Հայաստանը ներկայացնելու համար պայքարում էին «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցներ Աիդա Կարապետյանը, Մարտ Բաբայանը եւ Նարեկ Մակարյանը, ինչպես նաեւ երգիչ Նիկ Էգիբյանը եւ երգչուհի Իվետա Մուկուչյանը: Նշենք նաեւ, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային ամենամյա մրցույթը 2002 թվականից ի վեր տեղի է ունենում Լատվիայի Յուրմալա քաղաքում: Մրցույթի գաղափարը կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյինն եւ Ռայմոնդ Պաուլսինն է:

ՀԱՐՍՆԱՑՈՒ Է ՓՆՏՐՈՒՄ
Այն, որ հումորիստ, դերասան Ռաֆայել Երանոսյանը դեռ ամուսնացած չէ, գիտեն շատերը: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում էլ Ռաֆոն նշել էր, թե ինքը դեռ որոնումների մեջ է, չի գտնում իր իրական կեսին՝ չնայած տանը նրան հաճախ են հիշեցնում ամուսնության մասին: Ո՞վ կմտածեր, որ Ռաֆոն կգործածի հարսնացու փնտրելու հումորային տարբերակ` ֆեյսբուքյան իր էջում թողնելով հետեւյալ գրառումը. «Պահանջվում են 22-28 տարեկան աղջիկներ՝ օջախին հարս դառնալու համար»: Դե ինչ, հուսանք՝ հումորիստը վերջապես կգտնի իր միակին ու անկրկնելիին:

ՉԻ ՍԻՐՈՒՄ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Օրեր առաջ երգչուհի Քրիստինե Պեպելյանը նշել է իր 33-ամյակը: Քրիստինեն իր տարեդարձն անց է կացրել երեւանյան ժամանցի վայրերից մեկում միայն մտերիմ ընկերների եւ մայրիկի հետ: Ինչպես երգչուհին է նշել, ինքը չի սիրում իր ծննդյան օրը, այդ իսկ պատճառով էլ նախընտրում է այն անցկացնել նեղ ընկերական միջավայրում:




Լրահոս