Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ճանաչվել է Իսպանիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն մարզիկ. հայտնում է Marca-ն:
Արգենտինացի մասնագետի գլխավորությամբ` մադրիդյան ակումբը Պրիմերայում 9 հնարավորից վաստակել է նույնքան միավոր։
«Ատլետիկոն» պարտության էր մատնել Խիխոնի «Սպորտինգին», «Բետիսին» եւ «Էսպանյոլին» (երեք հանդիպումներում էլ՝ 1։0 հաշվով)։ 14 տուրից հետո «Ատլետիկոն» ընթանում է 2-րդ տեղում՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 2 միավոր: