Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդիներից մեկը՝ Բիլալ Էրդողանը, մեկնաբանել է «Իսլամական պետության» հետ նավթային առևտրի մասին իր հասցեին ուղղված մեղադրանքերը: Նրա խոսքով՝ իր ընկերությունը զբաղվում է շինարարությամբ և նույնիսկ գործարք է կնքել Ռուսաստանի հետ. փոխանցում է Lenta.ru-ն:
Ռուսական իշխանությունները մեղադրել էին Թուրքիայի նախագահին և նրա ընտանիքին իսլամիստների հետ «սև ոսկու» գործարք կնքելու մեջ: Պաշտոնական Ռուսաստանը պնդում է, որ Թուրքիան կործանել է ռուսական Սու-24-ը՝ ելնելով Էրդողանի որդու նավթային շահերից: Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվի, որ Թուրքիան նավթ է գնում իսլամիստներից:
«Ես ներգրավված չեմ «Իսլամական պետության» հետ նավթային առևտրին: Նախ, «Իսլամական պետություն»-ն իմ երկրի թշնամին է: Այդ խմբավորումն իմ կրոնը վատ լույսի ներքո է ներկայացնում: Նրանք ոչ մի կապ չունեն իսլամի հետ, և ես չեմ կարծում, որ նրանք մուսուլմաններ են»,-հայտարարել է Բիլալ Էրդողանը Corriere della Sera պարբերականի հարցազրույցում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան