
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է համացանցում տարածված տեղեկությունները, թե այն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ,պրոյեկտն էե:
“Նման կարծիք է հայտնել Hetq .am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանը, ում զանգահարած լրագրող Հ․ Եսայանը որևէ կապ չունի “Չենք լռելու”-ի խորհրդի հետ, այլ, ըստ ամենայնի, հանդիսանում է նախաձեռնության սոսկ համակիր՝ առանց նախաձեռնության անունից հանդես գալու իրավունքի:
Խիստ դատապարտելով տեղի ունեցածը՝ նախաձեռնությունը հայտարարում է, որ եղել և մնում է քաղաքականապես անկախ և հանդիսանում է Հայաստանի անկախ քաղաքացիների “պրոյեկտ”, ինչի վառ ապացույցը կարող են լինել “Չենք լռելու”-ի Յութուբյան ալիքում տեղ գտած նյութերը՝ http://www.youtube .com/chenqlrelu հասցեով”,– ասվում է հայտարարությունում: