Ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում Իջևան-Կայան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ 30-ամյա Էդգար Գասպարյանի վարած УАЗ 409 մակնիշի 19 ԼԼ 343 համարանիշի և Պառավաքար գյուղի բնակիչ, 18-ամյա Սարգիս Չիթչյանի վարած Opel Vectra մակնիշի 09 ՍՕ 681 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով երկու վարորդներն ու Opel Vectra-ի ուղևորներ՝ Պառավաքար գյուղի բնակիչներ 19-ամյա Գևորգ Եսայանը, 17-ամյա Աշոտ Բրուտյանը, 17-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և 18-ամյա Արտակ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից Է.Գասպարյանը և Գ.Եսայանը պայմանագրային զինծառայողներ են, իսկ Ս. Չիթչյանը, Ա. Բրուտյանը, Ա. Զոհրաբյանը և Ս. Հովհաննիսյանը Պառավաքարի միջնակարգ դպրոցի աշակերտներ են: