
Ապրիլի 28-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկունք գյուղում` խնձորի այգիների մոտակայքում, կովն ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կովին անվնաս դուրս են բերել ջրանցքից: