Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ժամը 11:00-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Նաիրա Ավետիսյան) կհրապարակվի դատավճիռ՝ “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ ՙX գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ “Ժողովուրդ” օրաթերթը դատական հայց էր ներկայացրել Խ. Խաչատրյանի դեմ, քանի որ նա լրագրող Սոնա Գրիգորյանի տված հարցին հայհոյանքով էր պատասխանել` դրսեւորելով անպարկեշտ պահվածք: Այսօր պարզ կլինի՝ դատարանը կպարտադրի՞ խոշոր գործարարին ներողություն խնդրել “Ժողովուրդ” օրաթերթից եւ լրագրողից, թե ոչ:
Կհրապարակվի լրագրողի հայցն ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի գործով վճիռը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ