Ռուսաստանի իրավապահ մարմինները փնտրում են երեք հանցագործների, ովքեր երկուշաբթի առավոտյան մտել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի տուն և կողոպտել այն, տեղեկացնում է gazeta .ru-ն։
“Այսօր մոտ 6։30 հաղորդագրություն է ստացվել Մոսկվայի հյուսիս-արևելքում Մոլոկովա փողոցում տեղակայված մասնավոր տան վրա կողոպտիչ հարձակման մասին։ Զանգահարող կինը պատմել է, որ երեք անհայտ անձինք մտել են տուն, հարվածել իր ամուսնուն և ևս մեկ կնոջ։ Դրանից հետո չարագործները բարձրացել են վերևի հարկ և տարել երկու պահարան”,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Կողոպուտի ծավալները դեռ ճշտվում են։ Նախնական տվյալներով՝ հարձակման պահին Անաստասիա Վոլոչկովան տանը չի եղել։
ՌԴ ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը, սակայն չի նշել տան սեփականատիրոջ անունը։
tert .am