
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Արամ Ոսկանյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Արամ Ոսկանյանը 11 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Որպես մարզիչ՝ Ոսկանյանը գլխավորել է «Միկան», իսկ մինչև վերջերս հանդիսանում էր «Բանանցի» գլխավոր մարզիչ: Ոսկանյանի օգնականը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում կլինի Մանուկ Սարգսյանը: