Կանանց միջև ծեծի պատճառները հաճախ անհավանական են լինում. թեժ վիճաբանության ավարտը Նոր Նորքում անցանկալի եղավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր ընտանիքներում էլ վիճաբանությունների հավանականությունը բավականին մեծ է: Պատճառները կարող են տարբեր լինել, բայցևայնպես, վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական մաս կազմում են սոցիալական և կենցաղային խնդիրները:

Երբեմն` վիճաբանությունները ողբերգական կամ անցանկալի ավարտ են ունենում, երբեմն` արագ հարթվում և մոռացվում: Եվ որպես կանոն՝ դրանց մասին բարձրաձայնվում է այն ժամանակ, երբ վիճաբանող կողմերից որևէ մեկը տուժում է:

Ներկայացնում ենք իրավիճակ, որտեղ երկու կողմում համատեղ ապրող կանայք են:

Այսպես, ընթացիկ տարվա օգոստոսին 59-ամյա Գոհարը փայտով հարվածել է եղբոր այրուն, որը նրա հետ նույն բնակարանում է ապրում: Փայտի հարվածով կինը չի բավարարվել. նա դիմել է նաև ձեռքի ուժին: Դրանից հետո Գոհարը ձեռքերով հարվածել է հարսի մարմնի տարբեր մասերին:

Հարց է առաջանում՝ ի՞նչը կարող էր կանանց միջև վիճաբանության պատճառ դառնալ, իսկ վիճաբանությունն էլ սրվել է այն աստիճան, որ բանը հասել է փայտով հարվածին:

Պարզվում է՝ Գոհարի և նրա հանգուցյալ եղբոր կնոջ՝ Գայանեի, թեժ վիճաբանության պատճառը բնակարանում էլեկտրաէներգիայի առանձին հաշվիչ տեղադրելու հարցն է եղել: Արդյունքում՝ տիկնանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել, մյուսը՝ հայտնվել ամբաստանյալի աթոռին:

ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ Գոհարին մեղադրանք է առաջադրվել ծեծի ենթարկելու հատկանիշներով, խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:




Լրահոս