Ապրիլի 28-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհի 2րդ կմ-ում՝ Սեւանի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են “Օպել Սինտրա” մակնիշի 28օօ692 պետհամարանիշի եւ “ՎԱԶ-21011” մակնիշի 34TT806 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով “Օպել Սինտրա” մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով: ՃՏՊ-ի հետեւանքով “Օպել Սինտրա” մակնիշի վարորդ` 1973 թ. ծնված Մերուժան Մկրտչյանը եւ ուղեւոր Նարեկ Հովհաննիսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Սեւանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: