
Անհայտ ավտոմեքենայի վարորդը ապրիլի 28-ին՝ ժամը 09.30-ին, Բաղյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1946թ. ծնված Գոհարիկ Մարդյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, մահացել է: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության նույն օրը, ժամը 13.30-ին, ՃՈ հերթապահ մաս է ներկայացել վարորդը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` վարելով “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենա: Կատարվում է քննություն: