Սերենա Ուիլյամսը 4-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի` Կանանց թենիսի ասոցիացիայի վարկածով։

Ուիլյամս կրտսերն այս տարի նվաճել է Ուիմբլդոնի մրցաշարի, Ավստրալիայի բաց առաջնության և Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի կոչումները։

Քվեարկության արդյունքում` Սերենա Ուիլյամսն առաջ է անցել իսպանացի Գարբինյե Մուգուրուսայից, իտալացի Ֆլավիա Պենետայից և լեհ Ագնեշկա Ռադվանսկայից։




Լրահոս