Ռուսաստանն առաջին անգամ հարված է հասցրել «Իսլամական պետությանը» սուզանավի միջոցով. նման հայտարարություն երեքշաբթի օրն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Վերջինս, մասնավորապես, նշել է, որ «Դոնի Ռոստով» սուզանավը հաջող հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին, իսկ «Կալիբր» հրթիռը ևս մեկ անգամ ցուցադրել է իր հզորությունը»:
Հարվածների հիմնական թիրախը, նախարարի փոխանցմամբ, եղել են ԻՊ ենթակայության տակ գտնվող նավթային ենթակառուցվածքները: