Ապրիլի 27-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, “Նոր Խարբերդ” այգեգործական ընկերության 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գրիշա Մ.-ին: Պարզվել է, որ նա 2011 թ. աշնանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով՝ տներից մեկից գողացել է 2 ձայնագրիչ, պատի ժամացույց և ալյումինե իրեր` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս: Գրիշա Մ.-ի հայրն իմանալով տղայի կատարած հանցանքի մասին՝ գողոնի մի մասը ժամանակ առ ժամանակ հատուցել է տուժողին: Կատարվում է նախաքննություն:
Գողացել է որդին, հատուցում է հայրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ