«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի կրկեսը կունենա 8 հարկ: Դրանցից 6-ը կլինի վերգետնյա, իսկ 2-ը՝ ստորգետնյա՝ նախատեսված ավտոկայանատեղիի համար: Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն Սոս Պետրոսյանը:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, թե շինությունն ընդհանուր առմամբ, կունենա 7 հարկ, որոնցից 5-ը վերգետնյա: Բացի այդ, էլի երկարաձգվել է շինաշխատանքների ավարտի ժամկետը: Սկզբում դա 2014 թվականն էր, հետո 2015-ը, այժմ էլ՝ 2016-ը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: