Վիվա սելլ-ի և FPWC-ի աշխատանքի շնորհիվ` կլուսավորվի նաև Սյունիքի մարզի Նժդեհ գյուղը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ընդլայնելով համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի աշխարհագրական շրջանակը, նախաձեռնել են Սյունիքի մարզի Նժդեհ համայնքի արտաքին լուսավորության ապահովումը: Նժդեհ և Ցղունի գյուղերն ընդգրկող համայնքում տեղակայվել է 43 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ: Համայնքը երկար տարիներ չի ունեցել արտաքին լուսավորություն: Այժմ այստեղ փողոցների 80%-ն (մոտ 1420 մ տարածություն) ապահովված է լուսավորությամբ:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նժդեհ համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանը և համայնքի բնակիչներ:

540b3d06-dbce-40ee-8ec3-a425cb33b1f5

Նախիջևանի հետ սահմանակից Նժդեհ գյուղական բնակավայրն ունի 185 բնակիչ: 1989-1992թթ. այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված և Սիսիանի տարածաշրջանի բնակավայրերից տեղափոխված հայերը։ Բացառապես համայնքային բյուջեով ծրագրեր իրականացնելն իրատեսական չէ. համայնքի զարգացման համար կարևոր են երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագրերը:

«Հանրապետության հինգ մարզում իրականացնում ենք «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը: Դրանից օգտվում են աջակցության մեծ կարիք զգացող սահմանամերձ, հեռավոր գյուղերի մեր հայրենակիցները: Ծրագիրը, որի արժեքն ավելի քան 207 մլն դրամ է, հնարավորություն է տալիս ամբողջությամբ լուծելու մի քանի գյուղի խնդիր: Մենք, սակայն, ընտրել ենք մեկ այլ՝ շատերին օգտակար լինելու մոտեցումը: Դա կարևոր է ոչ միայն մեր հայրենակիցների շրջանում վաղվա օրվա հանդեպ հույս, հավատ, լավատեսություն արթնացնելու, այլև համայնքին ֆինանսական ռեալ աջակցություն դրսևորելու՝ բյուջեում խնայված միջոցներ ապահովելու առումով: Այս կերպ մենք ապահովում ենք ծրագրի բուն՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսությունների զարգացման նպատակը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

7fd72986-9f24-45a5-9ea6-dfda5e3a37d9

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունն 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի կենսունակության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին

Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

12839d90-9b78-4efc-8fcc-db4e7aec6c78

d5122a39-00ec-4d28-9e76-c15398f36635

e5c54d99-35d4-405e-b24e-97e0ecf37798




Լրահոս