Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Էստեղլալ»-ի պաշտպան Հրայր Մկոյանն ընդգրկվել է Իրանի առաջնության լավագույն լեգեոնականների թվում: Հայ ֆուտբոլիստը հայտնվել է չորրորդ հորիզոնականում:
«Մրցաշրջանի առաջին հատվածում Հրայր Մկոյանը ցուցադրում է կայուն ու հուսալի խաղ: Վնասվածքից հետո նա կարողացավ հավաքել օպտիմալ մարզավիճակ և դառնալ «Էստեղլալ»-ի առանցքային խաղացողներից մեկը»,- 90tv.ir-ը գրում է Մկոյանի մասին:
Իրանի ընթացիկ առաջնությունում Հրայր Մկոյանն անցկացրել է 10 հանդիպում։