Այսօր Հայաստանի կժամանի Իրանի գլխավոր դատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ՝ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունը։
Եռօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկեն մասնավորապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, բանակցությունների արդյունքում նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին Հուշագիր։




Լրահոս